|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ վաղը տեղի է ունենալու ՀՀԿ խմբակցության նիստ, որի ընթացքում էլ պարզ կդառնա, թե ով է լինելու ՀՀԿ-ի կողմից առաջադրված` մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն: «Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությո՞ւնն է առաջադրվելու» հարցին նա պատասխանեց. «Կա նման թեկնածու»:
Հարցին` ամենահավանական թեկնածուն հենց Թաթոյա՞նն է, Բաղդասարյանը պատասխանեց, որ ամենահավանականը պարզ կլինի խմբակցության նիստից հետո:
Իսկ թե ո՞վ է ավելի շատ նրա սրտով, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ իր սիրտը որևէ մեկին չի պատկանում:
Դիտարկմանը, թե քննարկվում էր նաև Ջհանգիրյանի անունը, Բաղդասարյանը պատասխանեց. «Ես բարձր եմ գնահատում Ջհանգիրյանի հնարավորությունները»: