|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ փոխնախագահների նշանակման մասին լրագրողներին հայտնեց, որ, որպես կուսակցության խոսնակ, պաշտոնապես հայտարարել է, որ ՀՀԿ-ի նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է: Նա նշեց, որ երբ լինի խորհրդի նիստը, որոշումների մասին բոլորը կիմանան:
Հարցին՝ խորհրդի կազմի փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ, փոխնախագահը պատասխանեց. «Խորհուրդը 200 հոգուց ավելի է, և պարբերաբար մեր խորհրդում թարմացումներ են լինում: Լինում են մարդիկ, ովքեր լքում են խորհուրդը, և մարդիկ, ովքեր նոր են ընտրվում: Ի պաշտոնե նրանք տարածքային, շրջանային, մարզային կառույցների կառավարման ղեկավարներն են, ինչպես նաև պատգամավորական խմբակցության ներկայացուցիչները, ովքեր կուսակցության անդամ են, նախարարներն են, և այդ իմաստով խորհուրդը կենդանի օրգանիզմ է և պարբերաբար փոփոխվում է»:
Էդուարդ Շարմազանովը նաև ասաց, որ չի բացառվում՝ խորհրդում նոր դեմքեր լինեն: