|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Գրիշա Հ.-ին` դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:
Գրիշա Հ.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2016 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, կնոջ եղբոր՝ Մելքոն Մ.-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված խնջույքի ժամանակ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կնոջ մյուս եղբայր Պարույր Մ.-ի կողմից իր հասցեին անհարգալից արտահայտություն անելու պատճառով վիճաբանության մեջ է մտել վերջինիս և նրա ավագ եղբայր Ֆրունզ Մ.-ի հետ, որի ընթացքում իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Պարույր Մ.-ին, այնուհետև Ֆրունզ Մ.-ին՝ վերջիններիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Գրիշա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: