|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հուլիսի 27-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 30-ամյա Կարեն Ս.-ն և հայտնել, որ նույն օրը տանը վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել իր կնոջ` 27-ամյա Անժելա Պ.-ի, կնոջ քրոջ` 34-ամյա Քրիստինե Պ.-ի և վերջինիս դստեր` 15-ամյա Սիրուհի Գ.-ի մարմինների տարբեր մասերին` պատճառելով բազմաթիվ վնասվածքներ:
Նույն օրը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վերջիններս տեղափոխվել են բուժօգնության: Ըստ բժշկի տեղեկանքի` Անժելա և Քրիստինե Պ.-երը ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Հանցագործության գործիք խոհանոցային դանակը Կարեն Ս.-ն ինքնակամ ներկայացրել է բաժին: Կարեն Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ոստիկանությունը: