|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Փետրվարի 4-ին, ժամը 18.20-ին, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 73 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ և նրա 33-ամյա դստերը, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:
Տուժողները տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.30-ին, վարորդը Գուգարք գյուղից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է քննություն: