|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիային երկրի դեմ առկա սպառնալիքներին դիմակայելու գործում: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյին Ամիր Աբդոլլահիյանը. հայտնում է РИА Новости-ն:
«Իրանն ու Ռուսաստանը պետք է Սիրիային աջակցեն առկա սպառնալիքներին դիմակայելու հարցում»,- ասել է նա։
Իրանցի նախարարն ընդգծել է նաև, որ Թեհրանն ու Մոսկվան վճռականորեն աջակցում են Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորմանը: