|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արդար խաղաղությանը։ Այս մասին Ադրբեջանի նախագահին ուղղված իր նամակում գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մայիսի 28-ի՝ Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում նա, մասնավորապես, գրել է․
«Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը տարածաշրջանում զարգացում է ապահովել։Միասին մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ, գործողություններ ենք ձեռնարկում թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ և կանխում ենք զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, մենք միասին ապահովել ենք Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ժամանակ:
Միացյալ Նահանգները կշարունակի նպաստել Հարավային Կովկասի անվտանգությանն ու զարգացմանը և աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արդար խաղաղությանը»։