|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Չինաստանի կառավարությունը մտադիր է շարունակել օգնություն տրամադրել Սիրիային՝ երկրի վերականգնման և Covid-19 համաճարակի դեմ պայքարելու համար։ Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 5-ին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը հղումով։
«Չինաստանը կշարունակի օգնություն տրամադրել սիրիական կողմին Covid-19-ի դեմ պայքարում, ինչպես նաև կաջակցի երկրին վերականգնման և զարգացման վերսկսման գործում։ Չինաստանն աջակցում է սիրիական կողմի գործողություններին՝ պաշտպանելու պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային արժանապատվությունը, և վճռականորեն դեմ է արտաքին ուժերի՝ Սիրիայի ներքին գործերին միջամտելու փորձերին»,- ասել է Սի Ցզինպինը։
Ի պատասխան՝ Սիրիայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Չինաստանին աջակցության համար և ասել, որ Դամասկոսը ողջունում է չինացի ներդրողների մասնակցությունը երկրի վերականգնմանը։