|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ գանձապետարանում արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին:
«Սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրի» ֆինանսավորումն ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը օգտագործման ժամկետով կբացվի արտաբյուջետային հաշիվ:
Սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագիրը ստորագրվել է ԱՄՆ և ՀՀ կառավարությունների կողմից: