|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց արտաբյուջետային հաշիվ բացել կառավարության աշխատակազմի համար: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ արտաբյուջետային հաշիվն անհրաժեշտ է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակներում տրամադրվող ֆինանսական միջոցների տնօրինման համար:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2017թ. հուլիսի 11-ը` 356 205 ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով: Ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ Կառավարությանը` հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության խթանման գործում:
Թափանցիկությունը ենթադրում է, որ պետական պաշտոնյաների որոշումներն ու գործողությունները բաց լինեն հասարակության համար, և հասարակությունը ունի տվյալ տեղեկատվության հասանելիության իրավունք: