|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սիրիահայերի խնդիրները կանոնակարգող խորհուրդը տարածել է հայտարարություն, որով խնդրում է բարերարներին ու հովանավորներին` օգնել սիրիահայերի համար «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման աշխատանքներում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրիայում ընթացող պատերազմի արդյունքում մոտ 10.000 սիրիահայեր տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն: Հայրենիքում նրանց նկատմամբ ցուցաբերած ջերմությունը լիարժեք կլինի, եթե նրանք ունենան սեփական տանիք: Սիրիահայերի՝ Մայր Հայրենիքում հաստատվելու համար Աշտարակ քաղաքին կից կառուցվելու է «Նոր Հալեպ» թաղամասը: Նոր թաղամասի կառուցման համար պետության հատկացրած միջոցներից բացի անհրաժեշտ է նաև բարերարների, հովանավորների և ողջ հանրության աջակցությունը»,- նշված է հայտարարության մեջ:
«Նոր Հալեպ» թաղամասի կառուցման համար ներդրում ունենալ ցանկացողները կարող են փոխանցում կատարելով հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարներին՝
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ACBA-CREDIT AGRICOLE BANK
220413350095000 AMD
220413350046001 USD