|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանը տարանցիկ երկիր դառնալու հնարավորություն ունի. այսօր լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նախարարը նշեց, որ Հայաստան-Իրան գազատարի տարեկան հզորությունը 2 միլիարդ 200 միլիոն խորանարդ մետր է: Այսօր Հայաստանը Իրանից օրական մոտավորապես 1 միլիոն խորանարդ մետր գազ է ստանում: Նախատեսվում է կառուցել ևս երկու էներգաբլոկ` յուրաքանչյուրը 234 մեգավատտ հզորությամբ, որը կպահանջի, որ Իրանից էլի գազ ստանանք, եթե, իհարկե, Իրանի հետ վերակնքվեն պայմանագրերը այնպես, որ ձեռնտու լինեն թե\' Իրանին, թե\' Հայաստանին: Այդ դեպքում անհրաժեշտ կլինի Իրանից ստանալ լրացուցիչ 750 միլիոն խորանարդ մետր գազ:
«Եվ այն 500 միլիոն խորանարդ մետրը, որի վերաբերյալ Վրաստանը բանակցություններ է տանում Իրանի և «Գազպրոմ» ընկերության հետ, դա, այո, իրատեսական է: Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը, ապա Հայաստանը հետևում է այդ բոլոր բանակցություններին: Վերջնական որոշում կայացված չէ ո\'չ Վրաստանի ու Իրանի, ո\'չ Ռուսաստանի կողմից: Ցանկացած անհրաժեշտ պահի Հայաստանը անպայման կմասնակցի այդ բանակցություններին` հաշվի առնելով, որ եթե նույնիսկ գազատարը «Գազպրոմ»-ի սեփականությունն է, ապա գազն անցնելու է Հայաստանի տարածքով, այսինքն` Հայաստանը կողքից նայել չի կարող և անհրաժեշտ պահին կմասնակցի բանակցություններին»,- ասաց Երվանդ Զախարյանը` հավելելով, որ Հայաստանն ունի գազի տարանցիկ երկիր դառնալու հեռանկար: