|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր, նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին խնդրեց զեկուցել նաիրիտցիների աշխատավարձերի վճարման ընթացքի մասին:
Երվանդ Զախարյանը հայտնեց. «Այս պահին տեղի է ունենում աշխատավարձերի վճարում: Առաջիկա երկու օրերի ընթացքում ամբողջ աշխատավարձը վճարված կլինի: Վճարման աշխատանքներին խանգարող որևէ հանգամանք չկա, այդ թվում` նաև ֆինանսական խնդիր չկա»:
Հովիկ Աբրահամյանը հարցրեց. «Ե՞րբ ամբողջ աշխատավարձը կվճարվի»: Նախարարը պատասխանեց, որ մոտակա երկու օրերի ընթացքում ամբողջ աշխատավարձը վճարված կլինի: