|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
««Ժողովուրդ-ը երեկ տեղեկացրել էր, որ օրերս գաղտնիության պայմաններում բացվել է անցած տարվա հունիսի 16-ին մահացած ամերիկահայ գործարար, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի կտակը։ Ինչպես արդեն հայտնել էինք՝ բարերարն իր ունեցվածքը կտակել Է բարեգործությանը։ «Ժողովուրդ»– ը պարզեց, որ Քրքորյանի կտակն իրագործելու նպատակով ԱՄՆ-ում հատուկ գրասենյակ է բացվել, որում ներգրավված են բազմաթիվ իրավաբաններ և տնտեսագետներ։ Նրանք առաջիկա ամիսներին մեկ առ մեկ պետք Է վեր հանեն, թե Քրքորյանն իր 98 տարվա կյանքի ընթացքում ինչպիսի բարեգործություն է կատարել, որպեսզի ունեցվածքից ստացված միջոցների հաշվին այն կրկնեն, ինչպես նշված Է մեծ բարերարի կտակում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։