|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը չի պատկերացնում, թե ինչպես են ադրբեջանցիները պատրաստվում կատարել իրենց սպառնալիքը` «իջեցնել դեպի Ստեփանակերտ թռչող ինքնաթիռները». տեղեկացնում է novostink.ru կայքը:
Ըստ նրա` դա գործնականում անհնար է: Ատբաշյանը նշել է, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի իր օդային տարածքով թռչող ինքնաթիռներին պարտադրել վայրէջք կատարել, եթե տվյալներ ունի դրանցում անօրինական բեռի առկայության մասին: Սակայն Երեւանից Ստեփանակերտ թռչող ինքնաթիռի դեպքում Ադրբեջանը ոչինչ անել չի կարող, քանի որ այն անցնում է Ադրբեջանի կողմից փաստացի չվերահսկվող, իսկ ԼՂՀ-ի կողմից գործնականում վերահսկվող տարածքով:
Բացի այդ` Ադրբեջանը միացել է միջազգային կոնվենցիային, որն արգելում է կործանել քաղաքացիական ինքնաթիռները: