|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կարո Արմենյանը ֆեյսբուքյան էջում հիշեցրել է Վիկտոր Համբարձումյանի կտակը՝ հայոց լեզուն պահպանելու մասին և մտահոգություն հայտնել․ "Ներկայ իշխանութիւնը կ՚ուզէ լուծարել այն Ակադեմիան, որ կեանքի կոչուեցաւ Յովսէփ Օրբելիի և Վիկտոր Համբարձումեանի անխոնջ ճիգերով"։
Նա մեջբերել է Վիկտոր Համբարձումյանի նշանավոր Կտակից մի հատված․ "...Կտակում եմ ինձ յաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս տիրապետել հայոց լեզուին։ Ամէն մէկը պէտք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագէտ լինի հայերէնից։
Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արիւն, այլ գաղափարներ, և այդ գաղափարների մէջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է։
Իւրաքանչիւր սերունդ պարտաւոր է սովորեցնել յաջորդին հայոց լեզուն։
Գիտցի՛ր, որ քանի ապրում եմ, իմ կեանքի ամենամեծ երջանկութիւնը եղել է և կը մնայ հայոց լեզուին տիրապետելը։
Ցանկանում եմ երջանկութիւն բոլորիդ։ Դա նշանակում է, որ պէտք է լաւ տիրապետել հայոց լեզուին":