|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կ.Պոլսի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և հայկական Թարգմանչաց վարժարանի տարածքում հունվարի 13-ի առավոտյան հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է Haberler-ը, պայթյունը տեղի է ունեցել կոյուղու դիտահորում, ինչի հետևանքով դիտահորի՝ 70 կգ կշռող կափարիչը օդ է նետվել: Բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել:
Դեպքի վայր է ժամանած ոստիկանությունը չի բացառել այն վարկածը, որ պայթյունի պատճառը կոյուղում մեթան գազի կուտակումն է: Դեպքի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել: