|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության ակտիվ քարոզարշավն արդեն մեկնարկել է, ըստ այդմ, Աբրահամյան եղբայրների հերթական «աֆյորայի» մարտավարական կողմերն արդեն գծագրվում են: Բանն այն է, որ Արա Աբրահամյանը նոր կուսակցություն ստեղծելու գործում որոշել է հանդես գալ միայնակ: Իսկ նրա եղբայրները, որոնցից Գագիկ Աբրահամյանը ՀՀԿ անդամ է, Սերյոժա Աբրահամյանը` ՕԵԿ և Արմեն Աբրահամյանը` ԲՀԿ, շարունակելու են իրենց կուսակցություններում մնալ` ձևացնելով, թե իրենց եղբոր նախաձեռնության հետ իրենք կապ չունեն, լարված են եղբայրական փոխհարաբերությունները:Իրականում այս բեմականացմամբ Արա Աբրահամյանը հնարավորինս փորձում է ներկայանալ իբրև նոր ուժ, իսկ իշխանական կուսակցություններում ծվարած իր եղբայրների հետ համատեղ նա նման կերպարով չէր կարողանա հանդես գալ: Մյուս կողմից էլ Աբրահամյան եղբայրները տարբեր կուսակցություններում մնալով՝ հույս ունեն, որ իրենցից գոնե մեկին 2017-ին կհաջողվի սողոսկել խորհրդարան»-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: