|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր զենքի գործադրմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել հայտնի գործարար Շանթի Յուրա մականվամբ Յուրա Ղարիբյանին պատկանող` Երևանի Բաշինջաղյան 65 տանը: Հրազենային վնասվածքով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել այդ պահին տանը գտնվող երկու կանայք, ովքեր փորձել են վնասազերծել հանցագործին:
Վնասազերծման արդյունքում հանցագործը վնասվածքներ է ստացել և հիվանդանոցում մահացել: Yerkir.am-ի տեղեկություններով՝ նա վնասվածքներ է ստացել դանակի հարվածներից: Մեր տեղեկություններով՝ հարձակման պահին տանը երեխա է եղել:
Yerkir.am-ի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժօգնության գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը հայտնեց, որ իրենց մոտ տեղափոխված կինը վերջույթների վիրավորումներ է ստացել, նրան հետազոտել են և համապատասխան բուժօգնություն են ցուցաբերելու:
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քննչական գործ: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: