|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը, որը ղեկավարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Նիստին մասնակցել են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ԶՈՒ գլխավոր շտաբի պետերը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան. հայտնում է ТАСС-ը:
Նիստից հետո Խաչատուրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրները աջակցում են ՌԴ-ի` Սիրիայում գործողություններին և դատապարտում Թուրքիայի քայլը` թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24-ի խոցումը:
«ՀԱՊԿ անդամ նոլոր երկրների շտաբների ղեկավարները աջակցեցին ՌԴ-ի դիրքորոշմանը և «ստոր» որակեցին Թուրքիայի կողմից ագրեսիան... Դա թիկունքից հարված էր, այլ կերպ չցանկացանք դա որակել»,- ասել է Խաչատուրովը: