|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցումը «թիկունքից հարված» է անվանել. հայտնում է Газета.ру-ն:
«Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որ ահաբեկիչների աջակիցները հասցրեցին մեզ թիկունքից: Այլ կերպ ես դա չեմ կարող որակել»,- ասել է նա:
ՌԴ նախագահը հավելել է, որ դա տեղի է ունեցել ի հեճուկս այն բանի, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիր է ստորագրվել օդում միջադեպերի կանխարգելման մասին, իսկ Թուրքիան կռվում է ամերիկյան կոալիցիայի կազմում: