|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքմենստանից վերադարձի ճանապարհին պատասխանել է լրագրողների հարցերին, հիմնականում՝ ռուսական ուղղաթիռի խոցման մասին:
Ըստ Haberturk-ի՝ նշելով, որ Թուրքմենստան այցի շրջանակներում օրակարգային կետերում եղել է նաև ռուսական ինքնաթիռի խոցումը, Էրդողանը հայտնել է, որ «ինքնաթիռի խոցումը եղել է պահի տակ»:
«Այցի շրջանակներում հարցեր հնչեցին, թե «խնդրի լուծման համար ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել, և իրենք ի՞նչ կարող են անել այդ ուղղությամբ»: Մենք հայտնեցինք, որ լարվածության դեմ ենք: Ջանքեր ենք գործադրում, որպեսզի հետագա գործընթացը խաղաղությամբ շարունակենք: Վերջին 10-11 տարվա ընթացքում ՌԴ-ի հետ մեր ստրատեգիական հարաբերությունները հաջողությամբ իրականացրեցինք: Մենք կողմ ենք, որ դրանք այդպես էլ շարունակվեն»,- ասել է Թուրքիայի նախագահը: