|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր մեղմացրել է ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների դատավճիռը, որոնք նախկինում համապատասխանաբար 8 և 7,5 տարվա ազատազրկման էին դատապարտվել. հայտնում է contact.az-ը:
Դատարանը պատժի իրական ժամկետը փոխարինել է «պայմանական» ազատազրկմամբ՝ 5 տարի ժամկետով:
Լելյա Յունուսն ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Նրա ամուսինը ավելի վաղ էր ազատվել` քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:
Ամուսինները ձերբակալվել էին 2014 թվականի ամռանը: Դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել տնտեսական բնույթի հանցագործություններ իրականացնելու համար: