|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Այսօր կալանքի տակ գտնվող իրավապաշտպան Լեյլա Յունուսի իրավաբաններն այցելել են նրան և պարզվել է, որ նա ծեծի է ենթարկվել գաղութի աշխատակիցներից մեկի կողմից. հայտնում է ադրբեջանական contact.az-ը:
Նշվում է, որ Յունուսին անգամ բժշկական օգնություն չեն ցուցաբերել: Նրան ծեծել է ոմն մայոր Յագուբով:
Ըստ փաստաբանների՝ քննչական մեկուսարանի աշխատակիցները հարվածել են իրավապաշտպանի երիկամներին ու քաշել մազերից: Յունուսը բժշկական օգնություն է պահանջում, ինչպես նաև Կարմիր խաչի միջամտությունը: