|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկտեմբերի 6-ին թիվ 9/16 ընտրատեղամասում լիազորված անձ Վարդգես Գասպարին այցելել է հարևանությամբ գտնվող 9/15 ընտրատեղամաս և խոչընդոտել նշված տեղամասի բնականոն աշխատանքը: Վ. Գասպարիին բազմիցս զգուշացվել է 9/15 ընտրատեղամասի նախագահի կողմից, սակայն նա նախազգուշացումներին չի ենթարկվել և շարունակել է իրավախախտումը: Հանձնաժողովի նախագահը դիմել է նշված տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներին` խնդրելով Վ. Գասպարիին հեռացնել ընտրատեղամասից:
Ժամը 16.50-ին Վ. Գասպարին ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Կատարվում է քննություն: