|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտվել է «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով. Վարդգես Գասպարիին, որպես փոխհատուցում, կառավարությունը մինչև մարտի 20-ը պարտավորվում է վճարել 4000 եվրոյին համարժեք դրամ:
2008 թվականի մարտի 1-ին Գասպարին ձերբակալվել էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Ըստ ՄԻԵԴ-ի`այս կապակցությամբ բողոքի ցույցերը դադարեցվել են 2008 թվականի մարտի 1-ին՝ ոստիկանության միջամտությունից հետո, ինչը հանգեցրել է ցուցարարների ու իրավապահ մարմինների ծառայողների միջև բախումների ու բազմաթիվ ձերբակալությունների: