|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Քաղաքացիական ակտիվիստ, իրավապաշտպան Վարդգես Գասպարին ՌԴ նախագահ Վլկադիմիր Պուտինին դեկտեմբերի 2-ին կդիմավորի Հայաստանի և Եվրամիության դրոշներով` այդ կերպ դժգոհելով Մաքսային միությանն անդամակցելու` ՀՀ նախագահի որոշման դեմ: Yekir.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ եթե խոչընդոտեն իր ակցիային, այսինքն` ազատ խոսքի արտահայտման իրավունքին, կգնա ծայրահեղ միջոցների, անգամ` կպառկի գետնին (ինչը սովորաբար անում է), սակայն չի խախտի կարգը և Պուտինին մոտ չի գնա:
«Ես համապատասխան հեռավորության վրա իմ ակցիան կանեմ»,- ասաց Գասպարին և հերթական անգամ կարծիք հայտնեց, որ Մաքսային միությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ 70-ականների Խորհրդային միություն, և դրան անդամակցելը Հայաստանի համար ապագա չունի:
Գասպարին չցանկացավ Պուտինի այցի հետ կապված մեկնաբանություն տալ` նշելով, որ ինքը քաղաքագետ չէ, այլ իրավապաշտպան: