|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը, որով նախատեսվում է փոփոխությունների ենթարկել ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավական օգնություն ցուցաբերելու մեխանիզմը: Մասնավորապես` հնարավորություն է ընձեռվում, որ ձերբակալված կամ կալանավորված անձինք ունենան իրենց պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ անարգել և առանց քանակի և տևողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից և ժամից տեսակցության հնարավորություն: