|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը մարտի 10-ի լիագումար նիստում վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, որը ստորագրվել էր երկու երկրների նախագահների կողմից անցած տարվա օգոստոսի 10-ին:
Ադրբեջանի խորհրդարանը փաստաթուղթը վավերացրել էր 2010 թ. դեկտեմբերին:
10 տարի ժամկետով փաստաթղթի համաձայն` եթե պետություններից որեւէ մեկը զինված հարձակման ենթարկվի, մյուս երկիրը, ՄԱԿ-ի կանոնակարգի 51-րդ հոդվածի համաձայն, կարող է ռազմական օգնություն ցուցաբերել: Պայմանագիրն ապահովում է նաեւ պաշտպանական նշանակության նյութատեխնիկական միջոցների եւ արտադրանքի փոխադարձ տրամադրումը, համատեղ զորավարժությունների անցկացումը եւ այլն. տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: