|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ Քննչական կոմիտեն հարցաքննել է գործարար Գերման Ստերլիգովին Ադրբեջանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում. հայտնում է Интерфакс-ը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունները մեղադրում են ռուսաստանցի գործարարին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն առանց Բաքվի թույլտվության այցելելու համար:
«Հարցերն, ընդհանուր առմամբ, առնչվում էին այն մեղադրանքներին, որոնք ինձ ներկայացրել է ադրբեջանական կողմը և ինձ արտահանձնելու պահանջին»,- ասել է Ստերլիգովը:
Նրա խոսքով՝ քննիչներն իրեն վստահեցրել են, որ արտահանձում չի լինի, որ «Ռուսաստանն իր քաղաքացիներին չի հանձնում»:
Ստերլիգովը նաև կրկնել է, որ ԼՂՀ-ն հայկական հող է, և ինքը չի պատրաստվում հակառակն ասել, ինչ որոշում էլ ընդունելու լինի ՄԱԿ-ը: