|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անկարան չօգտվեց թուրքական և ռուսական ուժերի միջև արդեն գոյություն ունեցող կապի ալիքներից: Այդ մասին, ըստ ТАСС-ի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` ի պատասխան Թուրքիայի վարչապետի հայտարարության:
«Կապի ռազմական ալիքներ մեր զիվորականների միջև առկա էին, և դրանք կոչված էին այնպիսի ողբերգություններ կանխելուն, որի նմանը տեղի ունեցավ: Այդ ալիքները չաշխատեցին և ոչ` ռուսական կողմի մեղքով»,- ասել է Պեսկովը` հավելելով, որ դա տեղի ունեցավ միտումնավոր կամ ոչ միտումնավոր:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել Ռուսաստանի հետ ռազմական կապի ալիք ստեղծել` կանխելու համար ռուսական ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպերի կրկնությունը: