|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանական Haqqin.az-ը հոդված է հրապարակել, որում փորձել է զուգահեռներ անցկացնել Նորք-Մարաշում և ադրբեջանական Նարդարանում անցկացված հատուկ գործողությունների (այդ մասին տեղեկացրել ենք) միջև:
«Զարմանալի է, սակայն մեկ օրվա տարբերությամբ Երևանում և Բաքվում զանգվածային հատուկ գործողություն է իրականացվում: Իրավապահների համաձայն՝ Նարդարանում ձերբակալվել է ծայրահեղական խմբավորման 15 անդամ, Երևանում՝ 21:
Նման են նաև հանցագործների նպատակները՝ ահաբեկչություններ և պաշտոնյաների սպանություններ: Երկու երկրների քաղաքական գործիչները չեն բացառում, որ հնարավոր է` հանցախմբերը ֆինանսավորվել են արտերկրից:
Դեռ պարզ չէ՝ որքանո՞վ է ճիշտ զուգահեռներ անցկացնել Երևանում և Նարդարանում կատարված դեպքերի միջև, սակայն ակնհայտ է, որ երկուսն էլ ուղղված են եղել երկրներում իրավիճակի ապակայունացմանը: Իսկ արդյո՞ք գործողությունները համակարգվել են միևնույն կենտրոնից, թե՞ տարբեր, պետք է պարզի հետաքննությունը»,- գրում է պարբերականը: