|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ֆրանսիայում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ ֆրանսիական newsring.fr լրատվական կայքը հարցում է անցկացնում` անհրաժե՞շտ է, արդյոք, այդ օրինագծի ընդունումը, թե՞ ոչ:
Հարցը կարելի է քննարկել, ինչպես նաև պատասխանել «այո» (OUI)` անցուն կատարելով ԱՅՍ հղումով:
Նույն կայքում` քվեարկությանը կից փաստարկների բաժնում, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեի խոսքն է` «Նավթով չի գնվի ո'չ հիշողություն, ո'չ մարդու իրավունքներ» վերնագրով, որում նա նշում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին չի կարելի թույլ տալ, որ հիմա էլ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ճնշումների ենթարկվի Ադրբեջանի կողմից: Հիշեցնում է Սաֆարովի գործը, Ֆրանսիայի Ազգային ժողովում Սումգայիթյան կոտորածների հիշատակի արարողության ժամանակ ադրբեջանցիների հետ կատարված միջադեպը: Պատգամավորը կոչ է անում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդին երկրում դադարեցնել Ցեղասպանության ժխտողականության քարոզչությունը: