|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.
«Եթե ուշադրություն դարձրել եք (հնարավոր չի, որ դարձրած չլինեք) Երևանում խանութների, սրճարանների անունների մեծ մասը գրված է միայն անգլերեն լեզվով, որին ազգաբնակչության հատկապես ավագ և միջին սերունդը շատ վատ է տիրապետում, կամ ավելի ճիշտ կլինի ասել չի տիրապետում ընդհանրապես:
Ի՞նչ է այդ խանութները և կաֆեները աշխատում են միայն Եվրոպայից եկած հովեկների համար:
Կարծում եմ սա խոսում է մեր ազգում տեղ գտած մի շատ տգեղ հատկանիշի՝ օտարամոլության մասին:
Թբիլիսիում մյուս ծայրահեղությունն է՝ ամենուր, ամեն ինչ գրված է միայն վրացերեն: Սա էլ հավանաբար նրանց ազգային հատկանիշի՝ մեծամտության և ամբարտավանության արտահայտությունն է: Չնայած դա որքան ես հասկանում եմ, չի կրճատում, զբոսաշրջիկների հոսքը, որը ըստ լուրերի մեզնից տաս անգամ ավելի է:
Կարծում եմ, երկուսն էլ վատ են: Բայց եթե ինձ ասեին՝պիտի ընտրել երկուսից մեկը, այլ տարբերակ չկա, խոստովանում եմ՝ ես կընտրեի վրացական ամբարտավությունը (մեզ մոտ տիրող համատարած ստրկամտությունը արդեն սրտխառնոց է առաջացնում)»: