|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
CNN-ին տված հարցազրույցում Թուքրիայի նախագահ Էրդողանն ասել էր, որ Անկարան մտադիր չէ ներողություն խնդրել Ռուսաստանից: «Եթե նույնիսկ կա մի կողմ, որ պետք է ներողություն խնդրի, ապա դա հաստատ թուրքական կողմը չէ»,- հայտարարել էր նա:
Սակայն երեկ France 24-ի հետ զրույցում Էրդողանը հերթական անգամ հակասել է իրեն: «Զանգեցի Պուտինին, չպատասխանեց»,- ասել է նա՝ նշելով, որ «եթե իմանային, որ ինքնաթիռը ռուսական է, այլ կերպ կվարվեին, այլ կերպ կկանխեին Թուրքիայի օդային տարածքի խախտումը»:
Ի դեպ, իր զանգին չպատասխանելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի խղճուկ հայտարարությունը համացանցում հումորների թեմա է դարձել: