|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սերժ Սարգսյանն այդ պահին չպատասխանեց Նազարբաևին, որովհետև մտածում էր հաջորդ քայլի մասին: Շատ դժվար է մեր նախագահին շփոթեցնելը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Նա նշեց նաև, որ ինքը շատ լավ հասկանում է մեր երկրի նախագահի` հարցը հնչած պահի լռությունը, և հիմա պետք է նախագահի կողքին լինել:
«Ես տագնապներ ունեմ, բայց նաև համոզված եմ, որ վերադարձ չկա, հետ քայլ անել չենք կարող, քանի որ մենք հիմա հասել ենք ազատության` խոսքի, խղճի, մարդու: Սա մեր նվաճումն է: Հասկանո՞ւմ եք: Ես ինչպես բանակն եմ մեր նվաճումը համարում, այնպես էլ խոսքի ազատությունը: Ես տեսնում եմ, որ ժողովուրդը կողմ է Եվրասիական միություն մտնելու գաղափարին, բայց սա չի նշանակում, որ պետք է ինչ-որ տեղ խոսքի ազատությունը տուժի»,- ասաց Տեր-Գուլանյանը: