|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի իշխանությունները Սw6-24-ի հետ կապված միջադեպի հարցով Ռուսաստանի հետ անմիջապես կապ հաստատելու փոխարեն դիմել են ՆԱՏՕ-ի երկրներին, ասես Ռուսաստանն է ոչնչացրել իրենց ինքնաթիռը: Այս մասին, ըստ РИА Новости-ի, այսօր հայտարերել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Փոխանակ մեզ հետ անմիջապես կապ հաստատեին, որքանով մեզ է հայտնի, թուրքական կողմը դիմել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին, որպեսզի քննարկեն այս հարցը: Կարծես, մենք ենք խփել իրենց ինքնաթիռը, այլ ոչ թե իրենք` մերը»,- ասել է ՌԴ նախագահը Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ հանդիպման ժամանակ:
Պուտինը հայտնել է, որ ռուսական Սու-24 կործանիչը խոցվել է թուրքական F-16 ինքնաթիռի կողմից` «օդ-օդ» տեսակի հրթիռով: