|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝այս տարվա համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնի արդյունքում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ից 22-ը, հավաքվել է ընդամենը 1 միլիոն 300 հազար եվրո գումար։ Իհարկե, այդ գումարն էլ խոստումների ձևով է, և սովորաբար վերջնական թիվը ավելի պակաս է լինում։ Փաստորեն տարեցտարի սփյուռքը ավելի քիչ գումար է հանգանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած դրամահավաքների ժամանակ։ 2013-ի համաեվրոպական դրամահավաքի ժամանակ հավաքագրվել էր 1 մլն 460 հազար եվրո, իսկ 2014-ին՝ արդեն 1 մլն 370 հազար եվրո:Այս թվերը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության ամենախոսուն գնահատականն են։ Սփյուռքը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում փաստացի հրաժարվում է Հայաստանի համար գումար հանգանակել։ Կասկածից վեր է, որ քանի դեռ Հայաստանում քաղաքական կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել, սփյուռքի հանգանակության չափերը տարեցտարի նվազելու են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։