կարևոր
1480 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-19 16:03
Հասարակություն

Գյումրուն 4 մլրդ դրամ են ընդամենը հատկացնում. հույս ունենք բարերարների շնորհիվ կազմակերպել քաղաքի օրը. Ղուկասյան

Գյումրուն 4 մլրդ դրամ են ընդամենը հատկացնում. հույս ունենք բարերարների շնորհիվ կազմակերպել քաղաքի օրը. Ղուկասյան

«Նմանատիպ միջոցառումները, օրինակ, Երևանում 200-300 մլն դրամ են արժենում, բայց մենք ավելի սուղ միջոցներ ունենք, հույս ունենք, որ բարերար կգտնենք և ու Գյումրու օրը կկազմակերպենք»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Չնայած իշխանության ներկայացուցիչների քննադատություններին, երեկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի «Գյումրու օրը» նշվելու է։ Քաղաքապետի խոսքով, միջոցառումը կարելի էր ավելի մասշտաբային կազմակերպել, եթե միջոցառումների համար պետբյուջեից տրվող գումարն ավելի մեծ լիներ։

«Բյուջեի սղությունը շատ կարևոր հանգամանք է։ Գյումրու բյուջեն Երևանի բյուջեից 25 անգամ պակաս է, դուք հասկանու՞մ եք՝ դա ինչ է նշանակում։ Այստեղից 85 մլրդ տանում են, մեզ տալիս են 4 մլրդ։ Մեր հասանալիքը 27 մլրդ է, մեզ տալիս են 4 մլրդ, գոնե աղետի գոտուց մի՛ տարեք։ Բայց ես հույս ունեմ, որ Գյումրու օրը կկարողանանք նշել։ Այդ օրն իմ օրոք է նախաձեռնվել, ամեն ինչ կանեմ, որ նշենք», - նշեց Վարդան Ղուկասյանը։