|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը չի կիսում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ` Ռոբերտ Քոչարյանի տեսակետը: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա կարծիք հայտեց, որ եթե գործող Սահմանադրությամբ իշխանությունը չափազանց մեծ հնարավորություն է ունենում վերարտադրվելու, ապա սահմանադրական բարեփոխումների հետևանքով անցնցում իշխանափոխությունն է ապահովվելու:
«Համաձայն չեմ կարծիքին, թե առաջարկվող նախագիծը երկիրը տանում է կուսակցապետության: Գործող Սահմանադրության խնդիրներից մեկն այն է, որ օրենքով առաջնային երկու մանդատ գոյություն ունի, որոնցից երկուսն էլ այսօր նույն կուսակցությանն են պատկանում, և սա, մյուս կողմից, լավ է, քանի որ կանխում էր մի շարք ներքին ցնցումներ: Մենք, ճիշտ է, մի քիչ վատ տարբերակով ենք առաջ գնացել, որը կանխում է զարգացումը, և այս ձևով իշխանության գերկենտրոնացում ենք ունենում»,- ասաց Մինասյանը:
Նա նշեց նաև, որ առաջարկվող Սահմանադրությունը մեխանիզմների առկայության տեսանկյունից շատ ավելի հավասարակշռված է, քան գործող Սահմանադրությունը: