|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կան գաղափարներ, որոնք ամբոխահաճո են և չունեն երկարաժամկետ հեռանկար: Օրինակ` կենսաթոշակային բարեփոխումների անհապաղ կասեցումը: Այս մասին կառավարության ծրագիրն ԱԺ-ում ներկայացնելու ժամանակ հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ես իմ դիրքորոշումն արդեն արտահայտել եմ` կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում անհրաժեշտ են, և դրանք անպայման ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ Այն պետք է լինի «պարտադիր, բայց ոչ պարտադրված», և մենք ամեն օր աշխատում ենք այդ լուծումը ձևավորելու ուղղությամբ և շուտով ներկայացնելու ենք ձեր դատին»,- ասել է նա: