|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվեց:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց մոտ 64 էջից բաղկացած որոշման նկարագրական մասի մի հատվածը և եզրափակիչ մասը: Ավելի ուշ որոշման ամբողջական տեքստը կտեղադրվի ՍԴ ինտերնետային կայքում:
Որոշման մեջ նշվում է, որ միջազգային փորձն ուսումնասիրելու հետևանքով այն եզրակացությունն է արվում, որ առանց կուտակային համակարգի ներդրման երկրի էական զարգացում չէր կարող նկատվել: Սակայն միջազգային փորձը մեխանիկորեն փոխառելն ընդունելի չէ: Պետք է հաշվի առնել, որ մարդու մյուս իրավունքների սահմանափակում չպետք է կատարվի ոչ իրավաչափ կերպով: Տվյալ դեպքում խոսքը սեփականության իրավունքի մասին է:
Կառավարությունը տվյալ դեպքում Սահմանադրությանը չհամապատասխանող սահմանափակումներ է նախատեսել, և այս օրենքի մշակման ժամանակ հաշվի չեն առնվել օրենսդրական այլ ակտեր:
Սահմանադրական դատարանը որոշեց, որ այն մասով, որով օրենքը չի ապահովում անձի հայեցողությամբ նրա աշխատավարձի տիրապետման իրավունքը, ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր:
Օրենքի վիճարկվող բոլոր հոդվածները Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական, քանի որ դրանք գտնվում են համակարգային կապի մեջ:
Սահմանադրական դատարանը նաև ԱԺ-ի և կառավարությանը համար վերջնաժամկետ սահմանեց մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը, որպեսզի օրենքը համապատասխանեցվի սույն որոշման պահանջներին:
ՍԴ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին խորհրդարանական չորս քաղաքական ուժերի` ՀՅԴ, «Ժառանգություն», ԲՀԿ և ՀԱԿ պատգամավորները: