|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նոյեմբերի 18-ին ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Շիկահող ավտոճանապարհին՝ Սուրբ Ստեփանոս Եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-17 ավտոճանապարհին՝ Կապան-Շիկահող հատվածի 15-րդ կմ-ում, «Ֆորդ» մակնիշի 34 TL 610 պետհամարանիշի (վարորդ ՝ Է. Ա.) բեռնատարը (դատարկ) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը՝ մոտ 80 մ, տուժած չկա:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը: