|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Վան (այժմ՝ քրդաբնակ) քաղաքի Էրջիշ շրջանում Քրդական բանվորական կուսակցության զինյալների հետ բախման ընթացքում թուրք սպա է մահացել:
Ըստ AA-ի՝ թուրքական ոստիկանությունը ահազանգ ստանալուց հետո գործողություն է իրականացրել Գերգիլի թաղամասի տներից մեկում, որի ընթացքում քուրդ զինյալների հետ բախում է տեղի ունեցել: Բախման հետևանքով մահացել է թուրք սպա: Նշվում է, որ տարածքում շարունակվում են «հակաահաբեկչական» գործողությունները:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ՔԲԿ-ն համարվում է ահաբեկչական կազմակերպություն: