|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի սահմամերձ Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի Դաղլըջա շրջանում Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները զինված հարձակում են իրականացրել այդ շրջանում աշխատանքներ իրականացնող թուրք զինվորների վրա. տեղեկացնում է Sondakika-ն:
Կողմերի միջև փոխհրաձգություն է սկսվել, որի հետևանքով 3 թուրք զինվոր է սպանվել, 6-ը՝ վիրավորվել:
Հարձակման մասին հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը՝ քրդերի գործողությունները որակելով ապստամբական և ահաբեկչական: