|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքի Սիլվան շրջանում շարունակվում է լարված իրավիճակը: Արդեն 10-րդ օրն է, ինչ արգելված է փողոց դուրս գալ, սակայն թուրք ոստիկաններին հաջողվել է սպանել ևս մեկ երիտասարդի:
Ըստ Demokrathaber-ի՝ թուրք ոստիկանները կրակել են Սուլեյման Գյուլեչի վրա, որի կյանքը փրկել չի հաջողվել:
Նշվում է, որ Սիլվանում սպանվածների թիվը հասել է 7-ի:
Հիշեցնենք, որ Սիլվանում Քրդական բանվորական կուսակցության անդամների և թուրք ոստիկանների միջև թեժ մարտեր են ընթանում: