|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ներկայիս Թուրքիայում գտնվող հայկական Տիգրանակերտ քաղաքում ոստիկանների՝ ՔԲԿ-ականներին ոչնչացնելու նպատակով արձակած պատահական կրակոցներից մահացել է 13-ամյա Ահմեդ Դանլին և վիրավորվել 17-ամյա Օզան Դնելին:
Ըստ Demokrathaber-ի՝ վիրավոր պատանուն տեղափոխել են հիվանդանոց:
Նշվում է, որ նույն թաղամասում նախորդ գիշեր ոստիկանությունն առանց պատճառի կրակոցներ էր արձակել տների և աշխատավայրերի ուղղությամբ: