|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի մարտիկները տան մուտքի մոտ սպանել են հղի քուրդ կնոջ:
Ըստ Demokrathaber-ի՝ 5 երեխաների մայր Սելամեթ Եշիլմենը 2 երեխայի հետ ցանկացել է դուրս գալ տանից, սակայն հայտնվել է ոստիկանական «Կոբրա» մեքենայի արձակած կրակահերթի տակ ու սպանվել: 10 և 12-ամյա երկու երեխաները վիրավորվել են, նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ 44-ամյա կնոջ մարմնից վեց բեկոր է հանվել:
