|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 10-ին Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում 5 և 2 տարեկան երեխաների հետ 40-ամյա մի կին ինքնահրկիզման փորձ է կատարել:
Yerkir.am-ին «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը հայտնեց, որ կինն այսօր կտեղափոխվի պալատ:
«Նրա վիճակը կայուն ծանր է: 18 տոկոս այրվածքներ էր ստացել` 2-րդ և 3-րդ աստիճանի: Կինն արդեն շոկից դուրս է եկել, բայց կարծում եմ, որ դեռ երկար կպառկի հիվանդանոցում»,- ասաց նա: