|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 7 միլիոն 711 հազար դրամ: Նախագիծը գործադիրին ներկայացրեց ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝ ասելով, որ գումարն անհրաժեշտ է Գյուղական համայնքների 5-րդ համաժողովի նախապատրաստման և 2015 թվականի նոյեմբերի 10-ին Ջերմուկ քաղաքում անցկացման համար, այդ թվում՝ մասնակիցների փոխադրամիջոցների, դահլիճի վարձակալման, տեխնիկական սարքավորումների, թարգմանչական ծառայությունների, ընդունելությունների, սննդի, հյուրանոցի և այլ ծախսերի համար:
Նշենք, որ հիշյալ ֆորումն տեղի է ունեցել մի քանի օր առաջ: